ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Երբ ավանտյուրիստը դառնում է երկրի ղեկավար՝ ինքնահաստատվելով երկրի ճակատագրի հաշվին

Երբ ավանտյուրիստը դառնում է երկրի ղեկավար՝ ինքնահաստատվելով երկրի ճակատագրի հաշվին
02.02.2025 | 16:01

Պատմությունից հայտնի են բազմաթիվ ավանտյուրիստներ՝ Մատա Հարին՝ պարուհի և լրտես, Շևալյե դ՛Էոնը՝ տրանսվենտիստ ու նույնպես լրտես, Ջեյմս Բրուկը՝ առաջին սպիտակամորթ հնդիկ ռաջան, Կոնչինո Կոնչինին՝ Ֆրանսիայի թագուհի Մարիա Մեդիչի սիրեկանը, կոմս Կոլիոստրոն, Կոմս Սեն-Ժերմենը, Մարիա Պտին՝ Պարսկաստանում Ֆրանսիայի ինքնակոչ դեսպանը և այլն։

Առանց ավանտյուրիստների համաշխարհային պատմությունը կլիներ թերի։ Ավանտյուրիստները, որպես կանոն, ստեղծագործ անձինք են, օժտված վառ երևակայությամբ։ Նրանք խախտում են ընդունված նորմերը, պարզ տրամաբանության կանոնները, չեն հարգում քրեական օրենսգիրքը, բայց նաև ի ցույց են դնում համակարգերի անկատարությունները։

«Ավանտյուրիստը» բառացի նշանակում է արկածներ որոնող։ Նրանք կարողանում են անհավանական հաջողությունների հասնել, սակայն, երբ մուտք են գործում մեծ քաղաքականություն, նրանց արկածներն իրենց համար տխուր ավարտ են ունենում։

Բազմաչարչար, բայց տաղանդավոր հայ ժողովուրդը համաշխարհային փառքի հասած ավանտյուրիստներ մարդկությանը չի նվիրել։ Ավիակոնստրուկտորներ, ֆիզիկոսներ, դերասաններ, ռեժիսորներ, անգամ կայսրեր մենք ունեցել ենք, բայց այս հարցում դեռ ասելիք ունենք։

Եթե իսպանացիները մարդկությանը տվել են կոնկիստադորներ, որոնք նույնպես ավանտյուրիստներ էին, անգլիացիները՝ հռչակավոր ծովահեններ, ապա մեր խաչագողերն ընդամենը տեղական նշանակության, մեծ երևակայություն չունեցող մանր քցողներ են եղել։

Սակայն այսօր, կարծես թե, այդ բացը լրացվում է։ Մենք ունենք ավանտյուրիստ վարչապետ, որին աշխարհում շատերն են արդեն ճանաչում։ Ճանաչում են, ու գնալով ավելի են զարմանում։

Ավանտյուրիստները սիրում են ռիսկային քայլեր, երբեմն՝ անիմաստ փորձություններ։ Դա նրանց էությունն է, որից չեն կարողանում հրաժարվել՝ նրանց հոգեբանությունն է այդպիսին։

Աֆյոռան՝ ավանտյուրան, և ընդունված նորմերն ու քրեական օրենսդրությունը խախտելու ձգտումն իրենց արյան մեջ է, առանց դրանց կյանքը կորցնում է իմաստը։ Աֆյոռաները նրանց համար ինքնահաստատման միջոցներ են։

Դա մարդու տեսակ է, շատ դեպքերում՝ դիտորդների համար բավականին զվարճալի, սակայն որքանո՞վ է հետաքրքիր և զվարճալի, երբ ավանտյուրիստը, դառնալով երկրի ղեկավար, ինքնահաստատվում է երկրի ճակատագրի հաշվին։ Դա արդեն պրոբլեմ է։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2288

Մեկնաբանություններ

嫹閿熸枻鎷/1750846601">

Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է
Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք